ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ
Սեռական ցիկլի ֆիզիոլոգիան
Սեռագիտության պատմության ընթացքում մարդու սեքսուալ գործունեությունը դիտարկվել է իբրև միահուն ընթացքով ցիկլ։ Սկիզբ առնելով սեռական ցանկությունից, այն վերաճում է սեռական գրգռման, ինչն էլ իր հերթին ավարտվում է հեշտանքով։
Ըստ այդմ բոլոր սեռական խանգարումները դիտարկվում էին իբրև մեկ կլինիկական միավոր։ Տարբերություն չէր դրվում վաղաժամ սերմնաժայթքման և էրեկտիլ դիսֆունկցիայի կամ սեռական ցածր ցանկության և սեռական խուսափման միջև։ Բոլոր տղամարդկանց, ովքեր ի վիճակի չէին իրականացնելու սեռական հարաբերություն, անվանում էին իմպոտենտ, բոլոր կանայք, ովքեր ունեին սեռական խնդիրներ, համարվում էին ֆրիգիդ։
Այստեղից հետևում է, որ բուժումը նույնպես տարբերակված չի եղել։ Քանի որ սեռական դիսֆունկցիայով բոլոր այցելուները կրել են միևնույն ախտորոշումը, ուստի բոլորը ստացել են միևնույն բուժումը։ Միևնույն ժամանակ սեռական խանգարումների պատճառագիտությունը հայտնի չէր, և բուժումը էմպիրիկ բնույթ էր կրում։ Զարմանալի չէ, որ նման պարագայում բուժման արդյունավետությունը խիստ ցածր էր։
Ի տարբերություն օրգանիզմի այլ կենսական ֆունկցիաների (շնչառություն, մարսողություն և այլն) մասին մեր առաջընթաց պատկերացումների, սեքսուալ ֆունկցիան ապահովող ֆիզիոլոգիական մեխանիզմները երկար տարիներ մնացել են չբացահայտված։ Դա պայմանավորված էր ոչ թե սեքսուալ ֆիզիոլոգիայի բարդությամբ, որն անհնարին էր ուսումնասիրել այն ժամանակների հետազոտական միջոցներով, այլ սեռական ոլորտի հուզական հագեցվածության և դրա շուրջ տիրող նախապաշարմունքների արգելակող ներուժով։ Հիրավի, եթե համեմատենք սեքսուալ գործունեությունը կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հետ, կարող ենք տեսնել՝ ինչքան պարզ կազմավորված և դյուրըմբռնելի են սեքսուալ ռեակցիաները, ի տարբերություն ուղեղի բարդ և նրբին ֆիզիոլոգիական մեխանիզմների։
Ինչպես նշվեց վերևում, ամերիկացի բժիշկ-գիտնականներ Մաստերս և Ջոնսոն ամուսիններն առաջինն էին, որ քաջություն ունեցան գիտական հետազոտման ենթարկելու սեքսուալ ոլորտը։ Նրանք դիտարկեցին սեքսուալ գործունեությունը իբրև սովորական կենսական ֆունկցիա և համարձակություն ունեցան ուսումնասիրել այն լաբորատոր պայմաններում, ճիշտ այնպես, ինչպես ուսումնասիրում են այլ կենսական ֆունկցիաները։ Այս հետազոտությունների արդյունքում տրվեց սեքսուալ (սեռական) ցիկլի ընթացքում ֆիզիոլոգիական փոփոխությունների առաջին մանրակրկիտ նկարագրությունը։ Սեռական ցիկլը ըստ նրանց տված մոդելի ընդգրկում է չորս փուլ՝ գրգռում, պլատո, հեշտանք և եզրափակում։
Թեև յուրաքանչյուր փուլի առանձին նրբություններ ենթակա են որոշակի անհատական բազմազանության, ընդհանուր առմամբ սեռական ցիկլը բոլոր մարդկանց մոտ ընթանում է միևնույն ձևով։
Գրգռումը սեռական օրգանների աճող արյունալցման և մկանային լարվածության բարձրացման փուլն է։ Արդյունքում ի հայտ են գալիս գրգռման հիմնական դրսևորումները՝ էրեկցիան՝ տղամարդկանց և հեշտոցի խոնավացումը՝ կանանց մոտ։
Պլատոն սեռական գրգռման պահպանումն է միևնույն մակարդակի վրա, առանց նշանակալից փոփոխության։ Այս փուլի տևողությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ և կախված է մի շարք գործոններից` ինչպես սեռական կոնստիտուցիայից, այնպես էլ անհատական փորձառության ընթացքում ձեռք բերված սեքսուալ նախընտրություններից։ Որոշ մարդիկ փորձում են ինչքան հնարավոր է երկարաձգել այս փուլը և դրան ուղեկցող հաճույքի զգացման տևողությունը, մյուսները՝ ճիշտ հակառակը՝ աշխատում են շտապ հասնել հեշտանքի, երրորդները՝ պարզապես ունակ չեն կամովի կառավարելու այս փուլը։
Հեշտանքը սեռական ցիկլի ամենակարճատև փուլն է, ընդ որում այն ավելի կարճ է տղամարդկանց, քան կանանց մոտ։ Այս փուլում տեղի է ունենում ֆիզիկական և հոգեկան լարվածության կտրուկ աճ, որին անմիջապես հաջորդում է հաճույքաբեր թուլացումը։ Հեշտանքի ֆիզիոլոգիական մեխանիզմը նույնն է երկու սեռերի մոտ. տեղի են ունենում գենիտալ շրջանի մկանային կծկումներ։ Տղամարդկանց մոտ հեշտանքը ուղեկցվում է սերմնաժայթքումով (թեև հնարավոր է հեշտանք՝ առանց սերմնաժայթքման)։
Եզրափակումը սեռական ցիկլի ավարտական փուլն է, որն ուղեկցվում է հոգեկան և ֆիզիկական բավարարվածության զգացումով։ Պետք է նշել, սակայն, որ որոշ դեպքերում, հատկապես կանանց մոտ, բավարարվածության զգացումը կապված չէ հեշտանքի հետ, ի տարբերություն տղամարդկանց, ովքեր հեշտանքի բացակայությունը ապրում են հուսախաբության ծանր զգացումով։
նկ. 2 Սեռական գրգռվածությունը ժամանակի ընթացքում
Եզրափակման փուլում տղամարդիկ հայտնվում են սեռապես անդրդվելի վիճակում, այսպես կոչված` ռեֆրակտեր շրջանում։ Այդ ժամանակ խաղաղության զգացում է առաջանում, որը բերում է քնի և հանգստի պահանջ։ Կանանց մոտ նույնպես հնարավոր է զարգացում դեպիհանգստի վիճակ և քուն։ Սակայն լինում են դեպքեր, երբ որոշ կանայք հեշտանքի փուլից հետո վերադառնում են պլատոյի փուլ և ձգտում վերստին հասնել հեշտանքի։ Սրանք այսպես կոչված մուլտիօրգաստիկ կանայք են, որոնք հեշտանքի զգացողության բազմակի վերապրումիցհետո են հասնում եզրափակման փուլ և նոր միայն անցնում հանգստի վիճակի։ Բացառիկ տղամարդիկ, այն էլ միայն երիտասարդ տարիներին, նույնպես ընդունակ են բազմակի հեշտանքի։
Սեքսուալ ցիկլը շատ նմանություններ ունի սթրեսային ռեակցիայի հետ։ Այսպես, գրգռման աճին զուգընթաց զարգանում են վեգետատիվ նյարդային համակարգի գործունեության դրսևորումներ՝ սրտի զարկերի հաճախացում (110- 180 զարկ/րոպեում), զարկերակային ճնշման բարձրացում (սիստոլիկը՝ 20-80 մմ սնդ. սյամբ, դիաստոլիկը՝ 20-40 մմ սնդ. սյամբ), դեմքի գերարյունություն, մկանային լարվածության աճ, շնչառության հաճախացում (մինչև 60 ներշնչում րոպեում), բբի լայնացում, քրտնարտադրություն։
Սեքսուալ ցիկլի վերոնշյալ փուլերը, ըստ էության, գենիտալ փոփոխությունների արտացոլանք են։ Գրգռումը և պլատոն գենիտալ արյան հոսքի աճի երկու տարբեր մակարդակներ են, հեշտանքը՝ գենիտալ մկանների կծկում։ Եզրափակումը պասիվ անցում է հանգստի վիճակ։
Մաստերսի և Ջոնսոնի ներկայացրած մոդելը ցույց է տալիս, որ սեքսուալ ցիկլը սկսում է գրգռումից։ Սակայն, ինչպես ցույց են տալիս կլինիկական փորձը և սեքսոլոգիայի ժամանակակից ձեռքբերումները, սեքսուալ ցիկլը սկսվում է ոչ թե գրգռումից, այլ սեռական ցանկությունից։ Սեռական ցանկությունը սեքսուալ քաղցի զգացողությունն է, որը մղում է անձին որոնելու սեքսուալ ապրումներ։
Սեքսուալ քաղցի այդ զգացողությունն առաջանում է օրգանիզմի հոմեոստատիկ հավասարակշռության խախտման ժամանակ, երբ նյարդահումորալ նկատելի տեղաշարժերը ակտիվացնում են սեռական հակման նյարդային կենտրոնները։
Ի սկզբանե սեռական հակումը սերնդաշարունակման կենսաբանական նշանակությունն ունի։ Սակայն սեքսուալ գործունեության հաճույքաբեր կողմը սեռական հակմանը տալիս է ևս մեկ` այսպես կոչված ռեկրեատիվ ուղղություն՝ հաճույքի պարբերական վերապրման պահանջ, ի հակադրումն սերնդաշարունակման պրոկրեատիվ ուղղության։ Այսպիսով, սերնդաշարունակման բնազդի հետ մեկտեղ, սեռական հակումը մարդկանց մոտ ծառայում է նաև հաճույքի ստեղծման և այն սիրած անձնավորության հետ կիսելու նպատակին։
Սեռական ցանկության` իբրև ինքնուրույն փուլի առանձնացման գաղափարը պատկանում է ամերիկացի սեքսոլոգ Հ. Կապլանին։ Ըստ նրա, սեռական ցիկլը բաղկացած է երեք փուլից՝ սեռական ցանկություն, սեռական գրգռում և հեշտանք։ Յուրաքանչյուր փուլ ունի անատոմիական և ֆիզիոլոգիական ինքնուրույն ապահովում և կարող է առանձին ախտահարվել։
Միևնույն ժամանակ, այդ փուլերն ունեն համընդհանուր հիմք և սերտորեն փոխկապակցված են այնպես, որ մեկի թերացումը կարող է փոխհատուցվել մյուսով, ինչպես նաև խանգարման դեպքում ախտաբանական գործընթացի մեջ ներառել մյուսին։
Վասիլչենկոյի կողմից առաջարկված սեռական ցիկլի կառուցվածքը*, որը թերևս վերաբերում է միայն տղամարդկանց**, ընդգրկում է հետևյալ 5 փուլերը՝ հոգեկան, էրեկցիոն, ֆրիկցիոն, էյակուլյատոր և ռեֆրակտեր։ Սեքսուալ ցիկլի կայացման համար առաջին հերթին անհրաժեշտ է նյարդահումորալ բավարար ֆոնի առկայություն։ Սա այն նախնական սեքսուալ լարվածությունն է, որը սուբյեկտիվորեն ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական կոմֆորտի վիճակ և չի կրում որևէ հուզական երանգավորում։ Սա դեռևս սեքսուալ ցիկլի փուլ չէ։
նկ. 3 Տղամարդու կոպուլյատիվ ցիկլի տիպային կորագիծ
Սեքսուալ ցիկլը սկսվում է հոգեկան փուլով, որի առաջացումը պայմանավորված է սեռական դոմինանտի ձևավորմամբ։ Սեռական դոմինանտը այն նյարդաֆիզիոլոգիական հիմքն է, որը պայմանավորում է սեռական ցանկությունը և ուղղորդում է վարքային ակտիվությունը դեպի սեռական օբյեկտի տիրապետմանը։ Այնուհետև առաջանում է սեռական գրգռում՝ էրեկցիա, և սկսվում է էրեկցիոն փուլը։ Եթե էրեկցիային հաջորդում է առնանդամի ներհրումը հեշտոցամուտք (ինտրոեկցիա, ինտրոմիսիա, իմիսիա), ապա սեքսուալ ցիկլն անցնում է ֆրիկցիոն փուլին։ Ֆրիկցիոն շարժումներին զուգընթաց սեռական գրգռումը սկզբում բավական կտրուկ աճում է, իսկ հետո շարունակում է մնալ միևնույն մակարդակի վրա, որը համապատասխանում է Մաստերսի և Ջոնսոնի նկարագրած պլատոյի փուլին։ Եվս մի քանի ֆրիկցիաներ գրգռման այս մակարդակում սկիզբ են տալիս հեշտանքին, որն ուղեկցվում է սերմնաժայթքմամբ։ Սկսվում է ռեֆրակտեր շրջանը, որի ժամանակ նյարդահումորալ նախնական ֆոնի իջեցման հետևանքով անհնարին է դառնում սեռական նոր գրգռումը։ Իր հերթին ռեֆրակտեր շրջանը բաժանվում է բացարձակ և հարաբերական ենթափուլերի։ Եթե առաջինի ժամանակ առկա է բացարձակ սեռական անդրդվելիություն, ապա հարաբերական ռեֆրակտերությունը բնորոշվում է վերշեմային գրգիռների նկատմամբ սեռական զգայունությամբ, այսինքն` այս ընթացքում միայն բացառիկ սեռական գրգիռներ են ի վիճակի վերստին առաջացնելու սեռական գրգռում։
Վասիլչենկոյի առաջարկած մոդելում հոգեկան փուլը ըստ էության համապատասխանում է Կապլանի նկարագրած սեռական ցանկության փուլին (թեև ամբողջությամբ չի համընկնում նրա հետ), էրեկցիոն և ֆրիկցիոն փուլերը` գրգռման փուլին, էյակուլյատորը՝ հեշտանքին։ Կան մի քանի առավելություններ, որով առանձնանում է սեռական ցիկլի այս մոդելը։ Նախ և առաջ հստակ են մի փուլից մյուսին անցման սահմանները՝ սեռական դոմինանտի առաջացում, էրեկցիայի առաջացում, ինտրոիտուս, էյակուլյացիայի սկիզբ, բացարձակ սեռական անզգայություն։ Էրեկցիոն և ֆրիկցիոն փուլերի առանձնացումը, որոնք ըստ էության գրգռման փուլի տարբեր աստիճանի դրսևորումներ են, ունի այն կլինիկական նշանակությունը, որը հնարավորություն է տալիս տարբերակելու էրեկցիայի առաջացման գործում հոգեկան և տակտիլ գրգիռների դերը։ Եվ վերջապես, այս կորագիծը ակնհայտ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ սեռական ցիկլի կայացումը հնարավոր է միայն որոշակի նյարդահումորալ ֆոնի առկայության դեպքում։
Սակայն Վասիլչենկոյի առաջարկած մոդելը չունի ախտորոշիչ նշանակություն, քանի որ այն ելնում է ոչ թե սեքսուալ առանձին փուլերի անատոմոֆիզիոլոգիական կառուցվածքից, այլ զուտ նկարագրում է ժամանակի ընթացքում ծավալվող փոփոխությունների ընթացքը։ Այս առումով Կապլանի կողմից առաջադրված մոդելը ախտորոշման տեսանկյունից ավելի նպատակահարմար է, քանի որ ըստ էության սեքսուալ ցիկլը ընդգրկում է երեք ֆիզիոլոգիական մեխանիզմներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ախտաֆիզիոլոգիան։ Սեքսուալ ցիկլի խանգարումների միջազգային դասակարգումը ելնում է հենց այս մոդելից՝ տարբերելով սեքսուալ ցիկլի երեք հիմնական դիսֆունկցիաներ՝ սեռական ցանկության, գրգռման և հեշտանքի խանգարումներ։
Սեքսուալ ցիկլի բաղադրիչների մասին Վասիլչենկոյի կոնցեպցիան լրացնում է այն ախտորոշիչ բացը, որ կրում է սեքսուալ ցիկլի փուլային բաժանումը։ Նա տարբերում է 4 բաղադրիչ՝ նյարդահումորալ, հոգեկան, էրեկցիոն, էյակուլյացիոն։ Կանանց համար սեքսուալ ցիկլի նման բաղադրիչային պատկերումը ներառում է նյարդահումորալ, հոգեկան և գենիտոսեգմենտար բաղադրիչներ։
Սեքսուալ ֆունկցիայի ապահովման համար բոլոր բաղադրիչներն էլ ունեն իրենց պարտադիր մասնակցությունը։ Հոգեկան բաղադրիչի ակտիվացման պահին նյարդահումորալ բաղադրիչը չի անջատվում, այլ շարունակում է ակտիվորեն ուղեկցել և ավելին՝ ամրապնդել առաջինի գործունեությունը։ Ճիշտ այդպես էլ, երբ ակտիվանում է էրեկցիոն բաղադրիչը, հոգեկանը շարունակում է ծավալվել և ընդգրկել նորանոր նյարդային խմբավորումներ։ Այսպիսով, սեքսուալ ցիկլը կարելի է համեմատել այն էստաֆետային մրցավազքի հետ, որի վերջնակետին նրա բոլոր մասնակիցները պետք է տեղ հասնեն միասին։ Բոլոր այն դեպքերում, երբ դա տեղի չի ունենում, դիտվում են այսպես կոչված դեզինտեգրացիոն խանգարումներ՝ էյակուլյացիա առանց էրեկցիայի, էյակուլյացիա առանց հեշտանքի, հեշտանք առանց էյակուլյացիայի, պրիապիզմ և այլն։
Սեքսուալ ցիկլի բաղադրիչային դիտարկումը, ինչ խոսք, մեծ ներդրում է սեքսուալ ֆիզիոլոգիայի պատկերացման համար, սակայն կլինիկական տեսանկյունից այն լրացուցիչ բարդություններ է ստեղծում։ Այսպես, օրինակ, սեռական ցանկության խանգարումների դեպքում հաճախ շատ դժվար է իրարից տարբերակել նյարդահումորալ և հոգեկան բաղադրիչների դերը ախտահարման գործում։ Գենիտոսեգմենտար բաղադրիչի առանձնացումը կանանց մոտ ընդհանրապես չի համապատասխանում կնոջ սեքսուալության ժամանակակից պատկերացումներին, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ կանանց սեքսուալ ցիկլում նույնպես տեղ են գտնում գրգռման և հեշտանքի իրարից անկախ փուլերը, որոնք, ըստ Վասիլչենկոյի, դիտվում են իբրև մեկ ընդհանուր անատոմոֆիզիոլոգիական մեխանիզմ։
նկ. 4 Կոպուլյատիվ ցիկլի փուլերի և բաղադրիչների փոխազդեցությունը
Այսպիսով, սեքսուալ ցիկլը միահուն չէ, ունի ախտահարման բազմակի մեխանիզմներ, որոնք ենթակա են որոշակի ու կոնկրետ բուժման։ Այն բաղկացած է առանձին, բայց փոխկապակցված փուլերից, որոնցից յուրաքանչյուրն անկախ է և խոցելի իրեն հատուկ բազմաթիվ ֆիզիկական և հոգեկան գործոնների նկատմամբ, իրեն հատուկ մեխանիզմներով։ Հետևաբար, գոյություն ունեն մի շարք առանձին սեռական խանգարումներ, որոնք պահանջում են տարբեր բուժական միջոցառումներ։
* Վասիլչենկոն նախընտրում է «կոպուլյատիվ ցիկլ» անվանումը` համարելով, որ այն ավելի կոնկրետ է, ի տարբերություն սեռականցիկլի, որն իր մեջ կրելով կենսաբանական շեշտադրում` ավելի լայն հասկացություն է։
** Վասիլչենկոն գտնում է, որ կնոջ սեքսուալությունը ոչ թե ինքնուրույն, այլ տղամարդու սեքսուալությունից բխող երևույթ է, տղամարդուսեքսուալության հայելային արտացոլումը։
Կարդացեք նաև
Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...
Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...
Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...
Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։
Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...
Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...
Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...
Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...
Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...
Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...
Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...
Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն